
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսով քննարկել է Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցությունների վերջին զարգացումները։
Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին այս հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«Զրույցի ընթացքում քննարկվել է վերջին իրավիճակը Հորմուզի նեղուցի բացման և հրադադարի ռեժիմի շարունակման շուրջ ընթացող բանակցություններում»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Զրույցի այլ մանրամասներ նա չի հստակեցրել։
Օգոստոսի 17-ին «Al Arabiya» հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը։