Գլենդեյլում կայացել է «Yesani» քիքբոքսինգի և մուայ թայի աշխարհի երրորդ առաջնությունը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում հունիսի 20-ին տեղի է ունեցել Kickboxing  և  Muay Thai մարզաձևերի աշխարհի երրորդ առաջնությունը, որը կրում էր «Yesani»-ի  անվանումը:

Մրցաշարը կազմակերպվել է Ժիրայր Եսայանի և անվանի մարզիչ Հայկ Ղուկասյանի նախաձեռնությամբ։ Նմանատիպ միջազգային մակարդակի միջոցառումները պարբերաբար կազմակերպվում և մշտապես մեծ հետաքրքրություն են առաջացնում թե՛ մարզիկների, թե՛ մարզասեր հանրության շրջանում։

Մրցաշարին մասնակցում են տարբեր նահանգներից ժամանած մարզիկներ՝ ապահովելով բարձր մրցակցային մակարդակ։ Միջոցառման ընթացքում անցկացվել են նաև տիտղոսային մենամարտեր և գոտու առաջնություններ, որոնց արդյունքում որոշվում են տարբեր քաշային կարգերի աշխարհի առաջնության հաղթողները և ձևավորվում են նոր չեմպիոններ։

Յուրաքանչյուր մրցաշարում իրականացվել է 20-ից ավելի մենամարտեր, որոնք ուղեկցվել են բարձրակարգ շոու ծրագրով։ Արդար և թափանցիկ պայմաններում անցկացվող մենամարտերն արդեն իրենց կայուն տեղն են զբաղեցրել ԱՄՆ սպորտային դաշտում՝ արժանանալով լայն ուշադրության։

Նմանատիպ նախաձեռնությունների արդյունքում նաև Հայաստանի Հանրապետությունից տարբեր ֆեդերացիաներ սկսել են հետաքրքրվել այս մրցաշարերով, իսկ բազմաթիվ հայ մարզիկներ մասնակցելով՝ գրանցում են նշանակալի և հաճախ աննախադեպ հաջողություններ։

Այս մրցաշարերը, հարվածային մարզաձեւի մարզիկներին հնարավորություն են տալիս դրսևորվել նաև միջազգային այլ հարթակներում, փորձել իրենց ուժերը տարբեր մրցակիցների հետ և պայքարել գոտիների համար։ Կարևոր է նաև ընդգծել, որ նման միջոցառումները նպաստում են Kickboxing եւ Muay Thai մարզաձևի զարգացմանը՝ հատկապես Կալիֆոռնիայի մարզական միջավայրում։

Տարիների փորձ և մեծ ավանդ ունենալով սպորտում՝ Հայկ Ղուկասյանը, նույնիսկ ԱՄՆ-ում գտնվելով, շարունակում է կազմակերպել Kickboxing  եւ Muay Thai աշխարհի առաջնություններ՝ սպորտսմենների համար ստեղծելով նոր հնարավորություններ՝ զարգանալու, մրցելու և սպորտաձևը առաջ մղելու նպատակով։

Նանա Սարգսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *