Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության հարցեր

Օգոստոսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *