
Ֆիլիպինների հարավում գտնվող ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։
Անվտանգության 2 աշխատակից և ավագ դպրոցի 2 աշակերտ, այդ թվում՝ հարձակվողը, զոհվել են, իսկ ինը ուրիշներ վիրավորվել են, հաղորդում է The Manila Times-ը։
Հետաքննությունների ազգային բյուրոն (NBI) հայտարարել է, որ կրակոցները տեղի են ունեցել հարավային Զամբոանգա քաղաքի ավագ դպրոցում դասերի սկսվելուց կարճ ժամանակ առաջ։
Հայտարարության համաձայն՝ ենթադրյալ հարձակվողը դպրոց է մտել զենքով։ Նախնական տեղեկությունները ցույց են տալիս, որ նա ավագ դպրոցի աշակերտ է։
Սկսվել է հետաքննություն՝ հարձակման դրդապատճառը և դպրոցի անվտանգության համակարգում հնարավոր թերությունները պարզելու համար։