
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մտահոգված է իր ամուսնու՝ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի վտանգով, հաղորդում է Daily Mail-ը։
«Առաջին տիկին Մելանյա Թրամփը գնալով ավելի է մտահոգվում նախագահի անվտանգությամբ՝ շարունակվող միջազգային սպառնալիքների ֆոնին», – նշվում է հոդվածում։
Թրամփն ինքը հերքել է անվտանգության հետ կապված մտահոգությունները, սակայն աղբյուրը թերթին հայտնել է, որ նման սպառնալիքները լուրջ մտահոգություն են առաջացնում Սպիտակ տան գործող նախագահի համար։