Իրանում արձագանքել են Թրամփի գրառմանը` Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ին պատկանելու մասին

Իրանում պատասխանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը, որում պատկերված էր Հորմուզի նեղուցը և կար մակագրություն այս կարևորագույն ջրային ուղու՝ ամերիկյան պետությանը պատկանելու մասին։ Այդ մասին գրել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։

«Ինչպես Թրամփը ճիշտ է գրել հավերժական Պարսից ծոցի անունը, այնպես էլ շուտով նրա մոլորությունը Հորմուզի նեղուցի վերաբերյալ կամ կուղղվի, կամ մենք կուղղենք այս մոլորված մարդու մոլորությունները», — նշել է նա։

Թրամփը հրապարակել է քարտեզ՝ Հորմուզի նեղուցի պատկերով և «ԱՄՆ-ի նոր տարածք» գրությամբ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *