Օգոստոսի 18-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում քննարկվում է առողջապահության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Լուսինե Բադալյանի թեկնածությունը։ Վերջինիս թեկնածությունը ներկայացրել է իշխող կուսակցությունից պատգամավոր Տարոն Չախոյանը։