Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ Մ-20 Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել է ևս մեկ մեդալ։ 97 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Տեր-Մաթևոսյանը նվաճել է պատվավոր 3-րդ տեղը՝ դառնալով մրցաշարի բրոնզե մրցանակակիր։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը մրցել է Վրաստանը ներկայացնող Արման Մկրտչյանի հետ։ Լարված գոտեմարտն ավարտվել է 3:3 հաշվով, սակայն վերջին միավորը վաստակելու չափանիշով հաղթանակը շնորհվել է Էրիկ Տեր-Մաթևոսյանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *