ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ, ճապոնացի դատավոր Տոմոկո Ականեի նկատմամբ։ Այս մասին հայտնի է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված տեղեկատվությունից:
Ականեն դարձել է Հաագայում տեղակայված ՄՔԴ-ի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների հերթական թիրախը: ԱՄՆ-ն նախկինում ևս բազմիցս հանդես է եկել դատարանի գործողությունների դեմ:
Մասնավորապես, Վաշինգտոնը դատապարտել էր ՄՔԴ-ի կողմից Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների մեղադրանքով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերների արձակումը:
ԱՄՆ-ն դեմ է արտահայտվում նաև Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների կողմից ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ ՄՔԴ-ի իրականացրած հետաքննությանը: