
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի վերացնի Իրանի շրջափակումը մինչև Թեհրանի հետ համաձայնության չհասնի։
«Ես չեմ վերացնի այն [Իրանի շրջափակումը – խմբ.] մինչև գործարք չկնքվի», – ասել է Թրամփը Bloomberg-ին տված հարցազրույցում։
Ապրիլի 8-ին Վաշինգթոնը և Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հետագա բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ տեղեկություն չհրապարակվեց, սակայն ԱՄՆ-ն սկսել է Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։