
«Արեգնազ Մանուկյանին այսօր` երեխայի ծննդյան օրը, քննիչի որոշմամբ թույլատրվել է տեսակցել դստեր հետ»,- հայտնել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը։
«Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր ` երեխայի ծննդյան օրը առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ:
Տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ տեղյակ չէ»: