Ազգային ժողովի միջնցքում վիճաբանեցին ՔՊ խմբակցության պատգմավոր Արման Եղոյանն ու «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։
Իսկ «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանն ու Սևակ Խաչատրյանը աչալուրջ հետևում էին՝ պատրաստ բաժանելու, եթե վեճը թեժանա։
Եղոյանն ասաց. «Ասում ես՝ ուժեղ բանավիճող ես, որտե՞ղ ա հարմար բանավեճ անենք, հլը արի կամերաների դեմը կանգնի, բանավեճ անենք։ Ինչի՞ առանց կամերաների, ի՞նչ հարցի շուրջ բանավիճենք։ Հեգնանքով ասում էիր՝ ուժեղ բանավիճող ես, հիմա եկեք բանավիճենք, տեսնենք՝ ով է ուժեղ, ով է թույլ»։
Մխիթարյանն արձագանքեց. «Դուք Մարիաննա Ղահրամանյանին ասեցիք, ես էլ ասեցի՝ հա, պարոն Եղոյան, դուք էլ ուժեղ բանավիճող եք, Սխալ բա՞ն եմ ասել։ Ինչի շուրջ ուզում ես՝ բանավիճենք»։ Սևակ Խաչատրյանը նշեց, որ բանավիճելու շատը բան կա և կարելի է բանավիճել ԱԺ դահլիճում, ամբիոնի մոտից և իր հետ տարավ Ռուբեն Մխիթարյանին։
«Բա ինչի չսկսվեց բանավեճը, սա հենց Ազգային ժողովն է»,– ասաց Եղոյանը;