ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրավիրում է աշխատանքի ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների։  

Ներկայացվող հիմնական պահանջներն են՝  

բարձրագույն կրթություն՝ ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի, ռադիոէլեկտրոնիկայի կամ հարակից մասնագիտություններով, 

ոլորտային մասնագիտական աշխատանքային փորձ, 

ռադիոֆիզիկայի և հարակից տեխնոլոգիական ուղղությունների վերաբերյալ խորքային մասնագիտական գիտելիքներ, 

հայերենի գերազանց և առնվազն մեկ օտար լեզվի (անգլերենը նախընտրելի է) լավ իմացություն, 

համակարգչային և մասնագիտական ծրագրերից օգտվելու հմտություններ, 

վերլուծական մտածողություն, բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի կարողություն,

տարիքը՝ մինչև 40 տարեկան։ 

Դիմելու կարգը  

Դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 10-ը։  

Դիմել կարող են՝  

  • [email protected] էլ. փոստի հասցեով՝ կցելով դիմումը, ինքնակենսագրականը (CV) և կրթությունն ու մասնագիտական փորձը հավաստող համապատասխան փաստաթղթերը
  •  ք. Երևան, Նալբանդյան 104՝ փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով

«Եթե ունեք համապատասխան մասնագիտական կրթություն, ոլորտային աշխատանքային փորձ և ցանկանում եք ձեր գիտելիքներն ու փորձառությունը ներդնել պետական նշանակության ծրագրերի իրականացման գործում, ապա կարող եք դիմել հետագա աշխատանքի և համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով»,-նշված է ԱԱԾ հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *