Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքի ոստիկանության շենքին

Ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են ուկրաինական Ժիտոմիր քաղաքի վրա։ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է Ժիտոմիրի մարզի Ազգային ոստիկանության գլխավոր վարչության շենքին։

Այս մասին հայտնել է Ժիտոմիրի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Բունեչկոն։ Նրա փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, բուժանձնակազմն ու արտակարգ ծառայությունների աշխատակիցները։

Զոհերի և վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *