Այսօր՝ օգոստոսի 20-ի գիշերը, Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի և այլ բնակավայրերի ուղղությամբ՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով. գրում է Associated Press-ը։
Պաշտոնական աղբյուրների վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն վեց մարդ, ևս 33-ը վիրավորվել են։
Հարվածների հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, բժշկական և ուսումնական հաստատություններ։
Հարվածներից հետո մի քանի վայրերում հրդեհներ են բռնկվել։
Սոլոմյանսկի շրջանում վնասվել է ինը հարկանի բնակելի շենք, որի վերին հարկերը փլուզվել են։ Փրկարարները փլատակներում որոնողական աշխատանքներ են իրականացնում։