Այսօր՝ 2026 թվականի օգոստոսի 20-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից նախասրահում ընթանում է 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Թեկնածուներ են առաջադրված ինչպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր», այնպես էլ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցություններից:
Ազգային ժողովը նախօրեին ավարտել էր մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։
Հանձնաժողովների և դրանց նախագահների թեկնածուների ցանկը՝ ստորև
- Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով՝ Նազելի Բաղդասարյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
- Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ Լուսինե Բադալյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
- Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Արեգա Հովսեփյան («Ուժեղ Հայաստան» խմբակցություն),
- Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով՝ Սիսակ Գաբրիելյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ Լիլիթ Գալստյան («Հայաստան» խմբակցություն),
- Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վիլեն Գաբրիելյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
- Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
- Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
- Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ Դավիթ Ղազինյան («Ուժեղ Հայաստան» խմբակցություն),
- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն),
- Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Հայկ Ֆարմանյան («Ուժեղ Հայաստան» խմբակցություն)։