Փի Դիդիին կարող է մեղադրանք առաջադրվել ռեփեր Թուփաք Շակուրի սպանության գործով

Պրոդյուսեր Շոն Ջոն Քոմբսին, որը հայտնի է որպես Փի Դիդի, կարող է մեղադրանք առաջադրվել 1996 թվականին ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության համար. գրում է The Daily Telegraph-ը։

Ըստ թերթի աղբյուրի՝ եթե դատախազները կարողանան ապացուցել Compton Crips խմբի նախկին առաջնորդ Դուեյն Քիթ Դևիսի մասնակցությունը Թուփաքի սպանությանը, Շոն Քոմբսը կարող է ենթարկվել քրեական հետապնդման։

Թուփաքի սպանության գործով առաջին լսումը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին։ Դևիսը մեղավոր չի ճանաչվել։ Դատավարությունը, ենթադրաբար, կտևի մոտ մեկ ամիս. եթե նա մեղավոր ճանաչվի, 63-ամյա պրոդյուսերը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման։

2023 թվականին Դևիսի տունը խուզարկվել է, և առգրավվել են մի քանի համակարգիչներ, լուսանկարների տուփեր և Շաքուրին վերաբերող նյութեր։ Compton Crips-ի նախկին անդամը ձերբակալվել է նույն տարվա վերջին։ Ձերբակալությունից հետո Դևիսը պնդել է, որ պրոդյուսեր Շոն Ջոն Քոմբսը, որը հայտնի է որպես Փի Դիդի, պատվիրել է Թուփաքի սպանությունը։

1996 թվականի սեպտեմբերի 13-ին անհայտ անձինք Լաս Վեգասում կրակ են բացել 25-ամյա Թուփաք Շաքուրի մեքենայի վրա։ Նա մահացել է մի քանի օր անց։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *