Հայաստանը կապի մեջ է «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ՝ ԵԱՏՄ նորմերի պահպանման հարցով

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչությունը մշտական երկխոսության մեջ է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») իր գործընկերների հետ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում համապատասխան նորմերի խստորեն պահպանման քայլերի հաջորդականությունը որոշելու համար․ ТАСС-ին հայտնել են հայկական տեսչության մամուլի ծառայությունից:

«Սննդամթերքի անվտանգության տեսչությունն աշխատանքային մշտական կապի մեջ է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության իր գործընկերների հետ: Կառուցողական երկխոսության շրջանակում հստակեցվում են քայլերի հաջորդականությունը և «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ ձեռնարկվելիք գործողությունների ալգորիթմը: Համաձայնեցվում են ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական նորմերի պահպանմանն ուղղված միջոցառումները և գործողությունների ժամանակացույցը», – հայտնել են տեսչությունից։

Տեսչական մարմինը խոստացել է տեղեկացնել պայմանավորվածությունների արդյունքների մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *