Բանգլադեշի խորհրդարանը հինգշաբթի օրը երկրի նախագահ է ընտրել «Բանգլադեշի ազգայնական կուսակցության» (BNP) գլխավոր քարտուղար և տեղական ինքնակառավարման նախարար, 78-ամյա Միրզա Ֆահրուլ Իսլամ Ալամգիրին, հայտնում է AFP-ն։
Ալամգիրը ստացել է 255 ձայն, մինչդեռ նրա միակ մրցակիցը՝ 11 կուսակցություններից կազմված ընդդիմադիր դաշինքի թեկնածու Օլի Ահմադը՝ 88։ Սա վերջին 35 տարվա ընթացքում Բանգլադեշի նախագահական առաջին ընտրությունն է եղել, որին մեկից ավելի թեկնածու է մասնակցել։
Ալամգիրը դարձել է երկրի 23-րդ նախագահը։ Պաշտոնը թափուր է մնացել հուլիսին նախորդ պետության ղեկավար Մուհամմեդ Շահաբուդդինի հրաժարականից հետո․ նա պաշտոնից հեռացել է առողջական խնդիրների պատճառով։
Բանգլադեշի նախագահն իրականացնում է առավելապես արարողակարգային գործառույթներ, սակայն հանդիսանում է նաև որպես պետության ղեկավար և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։