ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությամբ՝ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի որդեգրած «առավելագույն տնտեսական ճնշման» նոր քաղաքականությունը կնվազեցնի լայնածավալ պատերազմի վտանգը։ Նա ընդգծել է, որ համաշխարհային նավթային շուկաները թյուրիմացաբար են մեկնաբանում ԱՄՆ-ի այս նոր մոտեցումը։
«Մենք մտադիր ենք Իրանի դեմ կիրառել պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները, որոնք արդյունավետ են լինելու, և մենք տապալելու ենք այդ ռեժիմը»,- հայտարարել է Բեսենթը։
Ֆինանսների նախարարը նաև հավելել է, որ Վաշինգտոնի կողմից առավելագույն տնտեսական ճնշում գործադրելու պարագայում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսում, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։