Կոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն


Բիզնես


Կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ կհատկացվի Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի լաբորատոր կարողությունների ընդլայնման և տեխնիկական վերազինման անհրաժեշտությամբ՝ կոնյակի և գինեգործական արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով։

Արդյունքում՝ կապահովվի փորձարկումների թողունակության աճը, գինեգործական արտադրանքի իսկության գնահատման հնարավորությունների ընդլայնումը, կեղծված արտադրանքի առավել արագ հայտնաբերումը և սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացումը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *