Ժամանակակից ղեկավարների և առհասարակ կորպորատիվ աշխատողների աշխատանքային օրն այլևս չի սահմանափակվում միայն գրասենյակով։ Հանդիպումները, գործուղումները, տեսակոնֆերանսները, շնորհանդեսները և մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատանքը պահանջում են նոթբուքեր, որոնց կարելի է մշտապես ունենալ ձեռքի տակ։ Հետևաբար, ժամանակակից նոթբուքը պետք է ապահովի ոչ միայն բարձր արդյունավետություն, այլև երկար մարտկոցի աշխատանք։
ASUS-ի ExpertBook Ultra (B9406CAA)-ը 2026 թվականի նորույթներից է։ Արտադրողի խոսքով՝ ExpertBook կորպորատիվ շարքի այս թարմացված մոդելը սահմանում է նոր չափանիշ պրեմիում բիզնես նոթբուքերի համար՝ բարձր արդյունավետության և անթերի դիզայնի շնորհիվ։
Այս հոդվածում կուսումնասիրենք այս սարքի հիմնական առավելությունները գրասենյակային աշխատանքի համար՝ արդյունավետության և շարժունակության տեսանկյունից։
Հիմնական բնութագրերը
ASUS ExpertBook Ultra-ն նախատեսված է ինչպես առօրյա աշխատանքային առաջադրանքների, այնպես էլ ռեսուրսներ պահանջող հավելվածծների և արհեստական բանականության գործառույթների համար: Այս շարքի նախորդ սերնդի նոթբուքերի համեմատ՝ B9406CAA-ն առաջարկում է բարելավված պրոցեսորի և գրաֆիկայի արտադրողականություն, ինչպես նաև ավելի պայծառ տանդեմային էկրան։
Կախված կոնֆիգուրացիայից՝ նոթբուքը հագեցած է Intel Core Ultra Series 3 պրոցեսորներով, ինտեգրված Intel Arc գրաֆիկական քարտով և մինչև 64 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։
ASUS ExpertBook Ultra-ի հիմնական տեխնիկական բնութագրերը.
-
պրոցեսոր՝ մինչև Intel Core Ultra X7, Intel AI Boost NPU նեյրոնային պրոցեսոր
-
գրաֆիկա՝ ինտեգրված Intel Arc
-
դիսփլեյ՝ 14” դյույմանոց տանդեմային OLED 2.8K
-
հիշողություն՝ մինչև 64 ԳԲ
-
օպերացիոն համակարգ՝ Windows 11 Pro
-
մարտկոց՝ 70 Վտժ
-
քաշ՝ մինչև 1,1 կգ
Պրեմիում դիզայն և նյութեր
ASUS-ի ինժեներները վերանայել են կորպորատիվ նոթբուքերի դիզայնի ավանդական մոտեցումը՝ մոդելն իր արտաքին տեսքով մոտեցնելով պրեմիում սարքերին: Պատյանը պատրաստված է թեթև և դիմացկուն մագնեզիում-ալյումինե համաձուլվածքից և առանձնանում է մինիմալիստական դիզայնով՝ առանց ավելորդ տարրերի (կափարիչի վրա միայն ASUS-ի լոգոն է): Գրծարար օգտատերեի համար կարևորն այն է, որ նոթբուքը կշռում է մեկ կիլոգրամից մի փոքր պակաս, իսկ հաստությունը 10.9 մմ է, ինչի շնորհիվ այն հարմար է հանդիպումների և գործուղումների ժամանակ օգտագործելու համար։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի կորպուսի նանոկերամիկական ծածկույթը, որը ստացվում է պլազմային կերամացման եղանակով։ Դրա կարծրությունը հասնում է 9H-ի, ինչի շնորհիվ մակերևույթն ավելի դիմացկուն է քերծվածքների, կեղտի և մատնահետքերի նկատմամբ։ Այս ծածկույթը ծածկում է ոչ միայն պատյանի վերին մասը, այլև ստեղնաշարը և ներքևի մասը։ Փայլատ, թեթևակի տեքստուրայով մակերեսի շնորհիվ սարքը միաժամանակ պրոֆեիոնալ, առանց ավելորդ դետալների տեսք ունի և հաճելի է հպման համար։
ExpertBook Ultra-ն հասանելի է երկու գույնով՝ բաց մոխրագույն՝ Morn Gray և ավելի մուգ՝ Jet Fog: Մեկ այլ յուրահատուկ դետալը էկրանի տակ գտնվող ExpertLumi LED գիծն է, որը լուսավորվում է, երբ նոթբուքը միացված է և օգտատերը մուտք է գործում:
Intel Core Ultra Series 3 պրոցեսորի արտադրողականությունը
ExpertBook Ultra-ն աշխատում է Intel Core Ultra Series 3 (Panther Lake) նորագույն հարթակով: Առավելագույն կոնֆիգուրացիան ներառում է Intel Core Ultra X9 Series 3 պրոցեսոր, իսկ հովացման համակարգը նախատեսված է մինչև 50 Վտ ջերմային հզորության համար:
Մինչև 64 ԳԲ LPDDR5X RAM-ի հետ միասին այս հարթակը նախատեսված է ոչ միայն ստանդարտ գրասենյակային ծրագրերի, այլև ինտենսիվ բազմախնդիր աշխատանքի,տվյալների վերլուծության, մեծ ծավալ ունեցող փաստաթղթերի և աղյուսակների հետ աշխատանքի, շնորհանդեսների ստեղծման և մեծ ռեսուրսներ պահանջող այլ աշխատանքային սցենարների համար։
Core Ultra X7 կոնֆիգուրացիայով գրաֆիկայի համար պատասխանատու է ինտեգրված Intel Arc B390 միջուկը։ Առանձին ուշադրություն է դարձվել արհեստական բանականության խնդիրներին։ Սարքի ընդհանուր արհեստական բանականության արտադրողականությունը հասնում է 180 TOPS-ի, որից մինչև 50 TOPS-ը ապահովում է ներկառուցված NPU-ն։ Սա հնարավորություն է տալիս անմիջապես սարքում արագացնել ԱԲ-ի աջակցությամբ իրականացվող գործողությունները և օգտվել Copilot+ PC-ի ու ASUS-ի սեփական խելացի գործիքների հնարավորություններից։
Երկակի օդափոխիչով ExpertCool Pro հովացման համակարգը պահպանում է բարձր արտադրողականություն՝ առանց գերտաքացման։ Turbo ռեժիմում այն ապահովում է մինչև 50 Վտ հզորություն՝ թե՛ բաց, թե՛ փակ կափարիչով աշխատելիս։ Օդի արտահոսքի երեք արտանետման անցքերը և ջերմության ցրման մեծացված մակերեսն օգնում են ավելի արդյունավետ հեռացնել ջերմությունը, մինչդեռ ամենօրյա օգտագործման համար հասանելի են ավելի անաղմուկ ռեժիմներ։
OLED էկրան՝ 2,8K կետայնությունով

ASUS ExpertBook Ultra-ի հիմնական առանձնահատկություններից մեկը 14 դյույմանոց տանդեմ OLED էկրանն է՝ 2.8K կետայնությունով 16:10 կողմերի հարաբերակցությամբ։
Ի տարբերություն ավանդական OLED վահանակների՝ այստեղ օգտագործվում են օրգանական լուսադիոդների երկու լուսարձակող շերտեր։ Այս դիզայնը թույլ է տալիս ապահովել ավելի բարձր պայծառություն՝ միաժամանակ բարձրացնելով էկրանի էներգաարդյունավետությունը։ Առավելագույն պայծառությունը հասնում է 1400 կդ/մ²-ի HDR ռեժիմում, ինչի շնորհիվ նոթբուքով հարմար է աշխատել ոչ միայն փակ տարածքում, այլև դրսում։
Էկրանն պահովում է DCI-P3 գունային տարածության 100% ընդգրկում, սևի մուգ երանգներ և բարձր գունային ճշգրտություն։ Այն աջակցում է VRR տեխնոլոգիային, որը դինամիկ կերպով կարգավորում է թարմացման հաճախականությունը 30-ից 120 Հց-ի միջակայքում։ Այսպիսով, ավելի բարձր թարմացման հաճախականությունն ապահովում է ավելի սահուն պատկերների արտացոլում, մինչդեռ թարմացման հաճախականության ավտոմատ նվազեցումն օգնում է խնայել մարտկոցի լիցքը։
ASUS-ի ԱԲ հնարավորություններ
ExpertBook Ultra-ն դասվում է Copilot+ PC համակարգիչների շարքին։ Copilot+-ի հնարավորությունների շնորհիվ օգտատերերը կարող են ավելի արագ գտնել անհրաժեշտ տեղեկություններն ու ֆայլերը, աշխատել տեքստերի և պատկերների հետ, խմբագրել և վերլուծել փաստաթղթերը։
Գրասենյակային աշխատանքի համար հատկապես օգտակար է AI ExpertMeet-ը՝ առցանց հանդիպումների և տեսակոնֆերանսների համար նախատեսված ԱԲ գործիքների փաթեթը։ AI ExpertMeet կոնֆերանսների կառավարման գործիքը կարող է տարբեր մասնակիցների խոսքը վերածել տեքստի և կազմել հիմնական դրույթներն ամփոփող հակիրճ նյութեր, ստեղծել և թարգմանել ենթագրեր, նվազեցնել կողմնակի աղմուկը և բարելավել տեսախցիկի պատկերը։
Ընդ որում, AI ExpertMeet-ի միջոցով տվյալների մշակումը կատարվում է տեղում՝ առանց դրանք սերվերներ ուղարկելու, ինչը հատկապես կարևոր է կորպորատիվ տեղեկատվության հետ աշխատելիս:
Կորպորատիվ մակարդակի անվտանգություն

Անվտանգությունը կարևոր պայման է ոչ միայն գաղտնի փաստաթղթերի հետ աշխատող թոփ մենեջերների համար: Սովորական աշխատանքային նոթբուքում նույնպես պահպանվում են գաղտնաբառերը, նամակագրությունը, պայմանագրերը, ֆինանսական փաստաթղթերը և հնարավորություն է տալիս մուտք գործել կորպորատիվ համակարգեր: Հետևաբար, սարքի կորուստը, մուտքի տվյալների գողությունը կամ հարձակումը կարող են սպառնալիք ներկայացնել ինչպես օգտատիրոջ, այնպես էլ ամբողջ ընկերության համար։
ASUS ExpertBook Ultra-ում ներդրված է ExpertGuardian անվտանգության համալիր լուծումը, որը միավորում է պաշտպանության մի քանի մակարդակ։ Օրինակ՝ NIST SP 800-193 պահանջներին համապատասխանությունը նախատեսոում է BIOS-ի պաշտպանություն չարտոնված փոփոխություններից և թույլ է տալիս ավտոմատ կերպով վերականգնել համակարգի ճիշտ տարբերակը: TPM 2.0 ապարատային մոդուլը նախատեսված է նույնականացման համար օգտագործվող տվյալներն անվտանգ կերպով պահելու համար։
Միևնույն ժամանակ, օգտատիրոջ համար անվտանգության այս մեխանիզմների աշխատանքը գրեթե աննկատ է․ մատնահետքի սկաների միջոցով հնարավոր է արագ մուտք գործել համակարգ՝ առանց ամեն անգամ գաղտնաբառ մուտքագրելու։
Մրտկոցի աշխտանքի տեվողությունը և պորտերը
Արդյունավետության, էկրանի և արհեստական բանականության հնարավորությունների բոլոր առավելություններով հանդերձ, շարժական նոթբուքի դեպքում առանցքային է մնում մեկ հարց. որքա՞ն ժամանակ այն կարող է աշխատել առանց միացված լինելու: ExpertBook Ultra-ն նախատեսված է լիարժեք աշխատանքային օրվա և նույնիսկ ավելի երկար աշխատանքի համար։ Կախված օգտագործման սցենարից՝ նոթբուքը կարող է մարտկոցից աշխատել մինչև 26 ժամ։ Եթե մարտկոցի լիցքը սպառվել է, արագ լիցքավորման գործառույթը հնարավորություն է տալիս մոտ 30 րոպեում վերականգնել լիցքի մինչև 50%-ը։
Արտաքին սարքերը միացնելու համար նույնպես պետք չէ հույսը դնել միայն ադապտերների վրա։ ExpertBook Ultra-ն համալրված է երկու Thunderbolt 4-ով (USB-C), երկու USB 3.2 Gen 2 Type-A-ով, HDMI 2.1 TMDS միակցիչներով և համակցված աուդիոմիակցիչով։ Ավելին՝ Thunderbolt 4-ի միջոցով հնարավոր է միաժամանակ միացնել մինչև երկու արտաքին էկրան՝ 4K կետայնությունով։
Այսպիսով, դրսում նոթբուքը մնում է շարժական աշխատանքային գործիք, իսկ գրասենյակում այն կարելի է արագ վերածել լիարժեք աշխատանքային կայանի՝ մոնիտորներով և անհրաժեշտ արտաքին սարքերով։
Եզրակացություն
2026 թվականի ASUS ExpertBook Ultra-ն համատեղում է բիզնեսի համար հատկապես կարևոր մի շարք բնութագրեր՝ բարձր արտադրողականություն, մարտկոցից երկարատև աշխատանք, թեթև քաշ, տվյալների բազմամակարդակ պաշտպանություն և հեռավար աշխատանքի համար նախատեսված գործիքներ։
Սակայն ExpertBook Ultra-ի կիրառման հնարավորություններն այսքանով չեն սահմանափակվում։ Տանդեմային OLED էկրանը, բարձր արտադրողականությամբ Intel Core Ultra Series 3 հարթակի, արհեստական բանականության ժամանակակից հնարավորությունների և պրեմիում դասի գերթեթև կորպուսի շնորհիվ նոթբուքը գրավիչ է նաև ավելի լայն լսարանի համար։ ExpertBook Ultra-ն հարմար է ոչ միայն գործարարների և թոփ մենեջերների, այլև պահանջկոտ այլ օգտատերերի համար, որոնց ամենօրյա աշխատանքի համար անհրաժեշտ է հզոր և շարժական սարք։
Այս առումով, ExpertBook Ultra-ն կարելի է դիտարկել որպես պրեմիում դասի բիզնես նոթբուքերի նոր սերնդի ներկայացուցիչ, որը համատեղում է արտադրողականությունն ու բիզնես գործառույթները՝ շարժունակության, բարձրորակ էկրանի և արհեստական բանականության հնարավորությունների հետ: