Ֆրանսիայում շարունակվող երկարատև շոգն ու երաշտը հանգեցրել են խմելու ջրի լուրջ պակասի։ Կառավարության տվյալներով՝ օգոստոսի կեսերին ավելի քան 40 հազար մարդ զրկվել է կայուն ջրամատակարարումից, իսկ մոտ 550 հազար բնակիչներ գտնվում են « լարված իրավիճակում։
Ինչպես հայտնում է DW-ն, բազմաթիվ համայնքներ, ինչպիսին է 5000 բնակչություն ունեցող Սենտ-Մարի-օ-Մին քաղաքը, ստիպված են ջուր ստանալ ավտոցիստեռնների միջոցով, քանի որ տեղական աղբյուրները ցամաքել են։
Իրավիճակը վատթարանում է նաև մաշված ջրատարների պատճառով, որոնցից որոշներում ջրի կորուստը հասնում է 50%-ի։
Նախագահ Էմանուել Մակրոնը ջրային ռեսուրսների պահպանումը հայտարարել է ազգային առաջնահերթություն՝ «Ջրային ծրագրով» նախատեսելով մինչև 2030 թվականը ջրի սպառման 10% կրճատում։