Մենք ձեզ հեռացնելու համար ենք այստեղ

ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկումների ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը անդրադարձել է իրենց քաղաքական ուժի՝ իշխանության նկատմամբ դիրքորոշմանը։

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը» խորհրդարան է մտել բացառապես որպես ընդդիմադիր ուժ և չի պատրաստվում պատասխանատվություն ստանձնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից իրականացվող քաղաքականության համար։

Ղահրամանյանը նշել է, որ իրենց դիրքորոշումը իշխանության լեգիտիմության վերաբերյալ ևս չի փոխվել։ Նրա խոսքով՝ խմբակցության քաղաքական օրակարգում շարունակում է մնալ իշխանափոխության և էական քաղաքական փոփոխությունների հասնելու նպատակը։

Պատգամավորը ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստանը» խորհրդարանում իր գործունեությունը դիտարկում է որպես ընդդիմադիր վերահսկողության և քաղաքական փոփոխությունների համար պայքարի հարթակ։

«Մենք այստեղ ենք մեծ փոփոխություն իրականացնելու համար, որը հենց ձեր իշխանության հեռացման մասին է»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *