Մեծ Բրիտանիան մտադիր է ավելի խորացնել պաշտպանական համագործակցությունն Ադրբեջանի հետ

«Ադրբեջանն արժեքավոր գործընկեր է թե՛ պաշտպանության, թե՛ անվտանգության ոլորտներում, և այս համագործակցությունը երբեք այսքան ուժեղ չի եղել»․  հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը։

«Աջակցելով Ադրբեջանի սեփական կարողությունների զարգացմանը՝ մենք հանձնառու ենք խորացնել պաշտպանական համագործակցությունը՝ բրիտանական փորձագիտության, ավելի սերտ պաշտպանական կապերի և համագործակցության նոր հնարավորությունների միջոցով», – նշել է դեսպանը։

Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում ավելի լայն տարածաշրջանում կայունության խթանման գործում, և դա մեծ նշանակություն ունի Մեծ Բրիտանիայում անվտանգության հիմքերի ձևավորման առումով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *