Կան մարդիկ, որոնք ավելի լուրջ մարմնական վնասվածնքներ են ստացել հունիսի 12-ի դեպքերի ժամանակ, որոնց իրավունքների պաշտպանության համար որևէ արդյունավետ միջոց չի իրականացվել․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով 2024 թվականի հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներին։
«Ընդ որում՝ այդ ամենը կատարվել է տեսախցիկների առջև, կան հստակ տեսագրություններ, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում Աբրահամ Գասպարյանի նկատմամբ»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանն էլ ասաց, որ իրենք փաստահավաք գործունեություն են սկսում հունիսի 12-ի վայրագություններից տուժած անձանց և նրանց պատմությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կիրառեց լուսաձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ: Դրա հետևանքով տարբեր վնասվածքներ ստացավ շուրջ 100 քաղաքացի և լրագրող, իսկ հետագայում քրեական հետապնդումներ սկսվեցին տասնյակ ցուցարարների նկատմամբ: