Ռուսաստանը Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է արտահանել հացահատիկի խմբաքանակ

Ռուսաստանը Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է արտահանել հացահատիկի՝ այս շաբաթվա ընթացքում արդեն երրորդ խմբաքանակը, հայտնել է ԱզերԹաջը։

Նրա տվյալներով՝ բեռը ներառում է 1 108 տոննա ցորեն և 273 տոննա գարի։

Անցած չորեքշաբթի և հինգշաբթի Ադրբեջանով Հայաստան էին արտահանվել ռուսական ցորենի երկու խմբաքանակներ՝ համապատասխանաբար 1 820 և 2 725 տոննա կշռով։

Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Ադրբեջանը հանել է իր տարածքով Հայաստան ուղևորվող բեռների տարանցման արգելքը։ Այդ ընթացքում ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով, ընդհանուր առմամբ արտահանվել է ավելի քան 47 հազար տոննա ռուսական հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 1 114 տոննա ածուխ, 133 տոննա ալյումին և 67 տոննա փայտանյութ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *