Եվրոպայում գազի գինը մարտից ի վեր առաջին անգամ գերազանցել է 800 դոլարը

Եվրոպական բորսայում գազի գինը մարտի 19-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 800 դոլարը 1000 խորանարդ մետրի համար․ գրում է ՏԱՍՍ-ը՝ Լոնդոնի ICE բորսայի տվյալներին հղումով։

Նիդեռլանդների TTF հաբում սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է մինչև մոտ 800,8 դոլար 1000 խորանարդ մետրի համար կամ 66,2 եվրո՝ մեկ ՄՎտժ-ի համար։ Օրվա սկզբից գնի աճը գերազանցել է 1,4%-ը։

Նախորդ առավելագույնը գրանցվել է մարտի 19-ին, երբ Մերձավոր Արևելքում գազի ենթակառուցվածքների վրա հարձակումների ֆոնին գազի գինը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցեց 850 դոլարը 1000 խորանարդ մետրի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *