Մեկ շաբաթ՝ լի նոր գիտելիքներով, բացահայտումներով ու անմոռանալի փորձառություններով՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի և մաթեմատիկայի աշխարհում:
Երևանի քաղաքապետին կից առաջին միջազգային «STEAM» ճամբարի ծրագրով Երևանի համայնքային դպրոցների չորս աշակերտներ մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ում՝ Փրինսթոնի համալսարանում՝ ձեռք բերելով նոր փորձառություններ ու բացահայտումներ անելով:
Երեխաները հնարավորություն ունեցան ծանոթանալու «STEAM» ոլորտների ժամանակակից ուղղություններին, բացահայտելու նոր գաղափարներ ու մոտեցումներ, ինչպես նաև ճանաչելու ամերիկյան մշակույթն ու կրթական միջավայրը, հայտնում են քաղաքապետարանից` ֆեյսբուքում տեղադրելով այդ այցից տեսանյութ։
Երևանի քաղաքապետարանը առաջնորդվում է այն գաղափարով, որ երեխաների հետաքրքրության, ստեղծարարության և երազանքների համար սահմաններ չկան։