Ռուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ


Աշխարհ


Ռուսաստանը չի նախատեսում զորահավաք անցկացնել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա, լրագրողների հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Այս պահին մեզ զանգվածային զորահավաք պետք չէ, այն չի նախատեսվում եւ չի սպասվում, որքան ինձ հայտնի է»,- նրա խոսքերն են մեջբերում ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։

«Դոժդ» հեռուստակայանի հաղորդման համաձայն` Նեբենզյան այս հայտարարությունն արել է ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողներից մեկը հարցրել է՝ արդյոք նա տեղյա՞կ է, որ ՌԴ-ից հազարավոր տղամարդիկ այժմ «փախչում են» Վրաստան։ Լրագրողի կարծիքով՝ դա կապված է առաջիկա զորահավաքի մասին լուրերի հետ, որը պետք է սկսվի Պետդումայի ընտրություններից հետո։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *