Հանդիպման օրակարգային հարցերը վերաբերել են կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման մանրամասներին. կարևորվել է փորձառու մասնագետների ներգրավումը դրանում:
Քննարկվել են նաև հանրակրթության պետական չափորոշչին, դրա արդյունավետ կիրառմանը, նոր դասագրքերի շահագործմանը, աշխատանքային պատշաճ միջավայրի ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում: