Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ–ի թեկնածուն Լոռի Բերդ համայնքի գործող ղեկավարն է

Հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Լոռի Բերդ համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը։

Նրա թեկնածությունը, ինչպես հաղորդում է Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքը, հաստատվել է կուսակցության վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչության անդամների միաձայն որոշմամբ: Խոշորացված համայնքը ներառելու է մինչև այս գործող երեք համայնք՝ Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *