Ով կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը


Քաղաքականություն


Հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Լոռի Բերդ համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը։

Նրա թեկնածությունը, ինչպես հաղորդում է Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքը, հաստատվել է կուսակցության վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչության անդամների միաձայն որոշմամբ: Խոշորացված համայնքը ներառելու է մինչև այս գործող երեք համայնք՝ Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *