Ռուսաստանը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանին գտնվող անցակետին

Օգոստոսի 21-ի գիշերը Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերով գրոհել է Օդեսայի մարզը և թիրախավորել Ուկրաինա-Մոլդովա սահմանին գտնվող անցակետը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։

Հարձակման հետևանքով վնասվել են շինություններ ու կառույցներ։

Սա վերջին մեկ օրվա ընթացքում անցակետին հասցված երկրորդ հարվածն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *