Ուկրաինան հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին

Բարձր եմ գնահատում Ուկրաինայի և Հայաստանի միջև համագործակցությունը, ինչպես նաև մեր երկրների ու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման փոխադարձ հետաքրքրվածությունը։ Սոցիալական ցանցերում այս մասին գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան՝ շնորհակալություն հայտնելով հայ պաշտոնակցին ծննդյան օրվա առթիվ հղած շնորհավորանքի համար։

«Անհամբերությամբ սպասում եմ մեր երկկողմ օրակարգի հետագա զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքի շարունակմանը»,— նշել է Սիբիգան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *