Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում


Սպորտ


Կոսովոյում ընթացող պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը մրցապայքարի մեջ մտան մինչև 15 տարեկան տղաները:
 
Հայաստանի ընտրանու կազմում Գրիգոր Աղավելյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 83 կգ ու 85 կգ: Այս վարժությունում նա 5-րդն է: Իսկ հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 110 կգ: Այս ձևում Աղավելյանը դարձավ ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից:
 
Երկամարտի 198 կգ արդյունքով` Գրիգոր Աղավելյանը 4-րդն է:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *