Բեռլինի մերձակայքում զենքի թաքստոց է հայտնաբերվել. իշխանությունները կասկածում են ռուսական հատուկ ծառայություններին

Գերմանիայի անվտանգության ծառայությունները զենքի թաքստոց են հայտնաբերել Բեռլինի մերձակայքում։ Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչությունը ենթադրում է, որ այն ստեղծվել է ռուսական հատուկ ծառայությունների պատվերով։ Այս մասին հայտնում են Norddeutscher Rundfunk-ը, Westdeutscher Rundfunk-ը և Süddeutsche Zeitung-ը։ Բրանդենբուրգի անտառներում գտնվող այս թաքստոցում շուրջ երկու միավոր հրազեն է պահվել։

Դաշնային դատախազությունը հետաքննություն է իրականացնում պետությանը սպառնացող ծանր բռնի հանցագործության նախապատրաստման կասկածանքով։ Bild-ի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ առաջ Ռումինիայում ձերբակալվել է զենքը թաքցնելու մեջ կասկածվող միակ անձը։

Թաքստոցը հայտնաբերվել էր դեռևս անցյալ ամռան վերջին։ Գերմանական անվտանգության մարմինները համոզված են, որ զենքը նախատեսված է եղել այն գործակալների համար, որոնք Ռուսաստանի հրահանգով պետք է մարտական գործողություններ իրականացնեին երկրում (օրինակ՝ մահափորձեր)։

Հայտնաբերված զենքը բերվել է ոչ աշխատանքային վիճակի, ինչից հետո թաքստոցը վերցվել է հսկողության տակ, սակայն դա չի օգնել բացահայտել հանցագործներին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հնարավոր է, որ չարագործները նկատած լինեն, որ թաքստոցը բացահայտվել է։

Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչությունը լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան հրաժարվել է մեկնաբանել գործը։ Ռուսաստանի դեսպանատունը նույնպես չի արձագանքել հարցմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *