Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ։
Տանտերերը հանդիպման հաշիվը բացեցին առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին (45+1′). աչքի ընկավ Գոնսալու Սիլվան: Երկրորդ խաղակեսում՝ 68-րդ րոպեին, Տակուտո Օշիման կրկնապատկեց «Նոայի» առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այս հաղթանակից հետո «Նոան» անցկացրած 20 խաղից հետո վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ ընդամենը 1 միավորով զիջելով առաջատար եռյակին («Ալաշկերտ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», որոնք ունեն 42-ական միավոր): «Վանը» 25 միավորով 6-րդն է։
Armsport