
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի անօրինական գործողությունները և հակասական դիրքորոշումները, այդ թվում՝ իրանական առևտրային նավերի դեմ ձեռնարկված ագրեսիվ միջոցները, «անհամատեղելի են դիվանագիտության հետ», ասել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«ԱՄՆ-ի անօրինական վարքագիծը և նրա ղեկավարների հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտական սկզբունքների հետ։ Իրանը կհետևի ԱՄՆ-ի գործողություններին և կձեռնարկի համապատասխան միջոցներ՝ իր շահերն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու համար», – ասվում է Իրանի արտգործնախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Վաշինգթոնը և Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հաջորդած բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, առանց ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ հաղորդագրության, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։