E1 բնակավայրի (բնակավայր, որը Հորդանան գետի Արևմտյան ափը բաժանում է երկու մասի — խմբ․) կառուցման մրցույթներ հայտարարելու վերաբերյալ Իսրայելի կառավարության որոշումն անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մենք վաղուց ենք դեմ արտահայտվում այս քայլին։ Այս քայլն Արևմտյան ափը բաժանում է երկու մասի և խախտում պաղեստինյան տարածքների տարածքային ամբողջականությունը։ Մենք նախկինի պես հավատարիմ ենք մնում երկու պետությունների ստեղծման վրա հիմնված արդար և տևական խաղաղությանը»,- նշել է նա։