Թուրքական երկու F-16 կործանիչներ ժամանել են Լատվիա

ՆԱՏՕ-ի՝ Բալթյան տարածաշրջանի օդային տարածքի պարեկության առաքելության շրջանակում թուրքական երկու F-16 կործանիչներ ժամանել են Լատվիայի Լիելվարդեի ռազմակայան։

Anadolu-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռները թռիչք են կատարել Էստոնիայի Ամարի ավիաբազայից, որտեղ թուրքական զորախումբը մասնակցում է Բալթյան երկրների օդային տարածքի պաշտպանության ՆԱՏՕ-ի առաքելությանը։

Լատվիայի պաշտպանության նախարար Ռայվիս Մելնիսը նշել է, որ դաշնակիցների ներկայությունն ամրապնդում է Լատվիայի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունը՝ միաժամանակ ընդգծելով դաշինքի միասնությունն ու հավաքական պաշտպանության ուժը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *