Ֆրանսիան Ուկրաինային կփոխանցի նոր որսիչ հրթիռներ ռուսական հարվածից հետո, որը հասցվել էր Կրիվոյ Ռոգին, հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նրա խոսքով՝ գրոհից հետո նա բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան հայտնել Փարիզի «ուժեղացված աջակցության» մասին, ներառյալ որսիչ հրթիռների մատակարարումը։
«Չափազանց կարևոր է Ուկրաինային տրամադրել իր օդային տարածքը պաշտպանելու և ագրեսիան հետ մղելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները», — գրել է Մակրոնը X սոցցանցում։ Նա նաև հայտնել է, որ անհրաժեշտ է շարունակել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, քանի դեռ Մոսկվան «հրաժարվում է դադարեցնել ռազմական գործողությունները և խաղաղություն հաստատել»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Մակրոնի հետ իր զրույցը տևել է գրեթե երկու ժամ։ Կողմերը քննարկել են ՀՕՊ համակարգերի և հրթիռների հարցում Ուկրաինայի կարիքները, պաշտպանության ֆինանսավորումը, գործընկերների հետ դիվանագիտական շփումները և ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ փոխգործակցությունը։