Kan․ Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին Սիրիայի բազայում ՀՕՊ տեղակայելու Թուրքիայի ծրագրերի մասին

Իսրայելը ԱՄՆ-ին հայտնել է, որ Թուրքիան, իբր, ծրագրում է ՀՕՊ համակարգ տեղակայել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբու ալ-Դուհուր ավիաբազայում, որի վրա անցյալ շաբաթ հարված էին հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերը, հաղորդում է իսրայելական հանրային Kan հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով, Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել է, որ բազայում թուրքական ՀՕՊ համակարգի տեղակայումը կարող է սահմանափակել տարածաշրջանում իսրայելական ավիացիայի գերազանցությունը և փոխել ուժերի հավասարակշռությունը։

Երեքշաբթի Իսրայելն արդեն հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է գիշերային հարվածներից հետո իր ուժերը տեղակայել ավիաբազայում, սակայն չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչ սպառազինության կամ ռազմական ենթակառուցվածքի մասին է խոսքը։

Ինչպես պնդում է Kan-ը, Իսրայելը ԱՄՆ-ին չի հայտնել թուրքական ՀՕՊ համակարգերի տեղափոխման ենթադրյալ ժամկետները։ Աղբյուրների տվյալներով, Անկարան ծրագրում է նման համակարգ ուղարկել Սիրիա, իսկ Աբու ալ-Դուհուրը դիտարկվում է որպես դրա տեղակայման ամենահավանական վայրը։

Միևնույն ժամանակ, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Թոմ Բարաքն ավելի վաղ կասկածի տակ էր դրել բազա թուրքական ռազմական միջոցների տեղափոխման վերաբերյալ Իսրայելի պնդումները։ Ըստ նրա, ամերիկյան հետախուզությունը չէր տիրապետում տվյալների, որոնք կհաստատեին Անկարայի նման գործողությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *