
Նիկոլ Փաշինյանը այսօր Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում պատարագի է մասնակցել: Վարչապետը ֆեյսբուքում եկեղեցու բակից տեսանյութ է հրապարակել, և իր հետևորդներին տեղեկացրել է, որ հերթական պատարագին է մասնակցել: Մեկնաբանությունների բաժնում օգտատերերը տարատեսակ քննադատական գրառումներ են թողել, մասնավորապես Փաշինյանին մարդիկ հորդորում են բանակում կարգուկանոն հաստատել։ Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք.
Նարինե Հունանյան. «Ամեն օր զոհ ուննենք խաղաղություն ա՝ ապագայով»:
Էդգար Սարգսյան. «Տիգրանաշենը տվիր քեզնից ինչ ղեկավար»:
Վարդան Էլյազյան. «Եկեղեցու փոխարեն զորամասեր գնա, ամեն օր զինվոր է զոհվում՝ խաղաղ պայմաններում»:
Արմեն Ավալյան. «Զինվորների մահվան մասին մտածի»:
Դանուսյա Մարգարյան. «Պարոն Փաշինյան, բանակով զբաղվեք , ի՞նչ է կատավում ։ Էլ չենք կարողանում լսել զինվորների մահվան լուրերեր, ինչո՞վ է զբաղված Սուրն Պապիկյանը։ Արդեն չենք ուզում, որ մեր երեխանարը ծառայեն բանակում։ Խնդրում ենք խստացրեք որ բանակում կարգ ու կանոն կհաստատվի։ Եկեղեցի գնալով չեք փրկի զինվորների կյանքը:
Լաուրա Ստեփանյան. «Ամոթի բացակայության հետևանք»:
Վարդուհի Վարդուհի. «Սատկեիր էդ եկեղեցու բակում, մեծ լավություն կլիներ»