Հոգևորականներ են վիրավորվել, այդ թվում՝ սրբազան Միտրոֆանը

Չորս մարդ միջին ծանրության վիրավորումներ են ստացել Գորլովկայի (ԴԺՀ) Սուրբ Աստվածահայտնության մայր տաճարի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով, նրանց թվում կան հոգևորականներ և կամավորներ։ Այս մասին հայտնել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։

​«Կիրակի օրը պատարագի ժամանակ ՈւԶԿ-ի (Ուկրաինայի զինված կազմավորումներ` խմբ․) հարվածի տակ է հայտնվել Գորլովկայի Կենտրոնական-քաղաքային շրջանի Սուրբ Աստվածահայտնության մայր տաճարը։ Ուկրաինական հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ։ Նրանց թվում կան հոգևորականներ և կամավորներ, որոնք մարդասիրական առաքելություն էին իրականացնում օգնելով խաղաղ բնակիչներին»,-սոցցանցում գրել է Պուշիլինը։

Նա հավելել է, որ բժշկական օգնության կարիք են ունեցել Գորլովկայի և Սլավյանսկի թեմի առաջնորդ Միտրոֆան սրբազանը, տաճարի քահանա Ռոման Ստյոպինը, Պատրիարքական մարդասիրական առաքելության կամավորներ Սերգեյ Սոլոդկովը և Եկատերինա Կուպցովան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *