Օգոստոսի 24-ի գիշերը Կրասնոդարի երկրամասը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, հաղորդում է «Կուբան 24»-ը։
«Երկրամասի վարչական կենտրոնում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են երեխաների շուրջօրյա կեցությամբ մասնավոր մանկական կենտրոնի վրա։ Զոհվել է երկու երեխա։ Եվս 7 երեխա տուժել է։ Քաղաքի հիվանդանոցներում գտնվում են նաև ևս երկու մեծահասակ», — նշել է նա։