Nvidia-ն ցանկանում է ստեղծել չինական DeepSeek-ի և Kimi K3-ի մրցակից AI մոդել

Nvidia-ն նախատեսում է մշակել արհեստական բանականության մոդել, որը կարող է մրցակցել չինական DeepSeek և Kimi K3 համակարգերի հետ։ Այդ մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Nvidia-ն այդ նպատակով $6 մլրդ արժողությամբ գործարք է կնքել Poolside ստարտափի հետ։
Նախագիծը Nvidia-ի համար կարող է ունենալ ռազմավարական նշանակություն․ ընկերությունը, որը ներկայում համաշխարհային AI բումի գլխավոր չիպային մատակարարներից է, փորձում է ընդլայնվել նաև AI մոդելների և ծրագրային ապահովման շուկայում։
Միաժամանակ նման քայլը կարող է ուղղակի մրցակցություն ստեղծել ԱՄՆ առաջատար AI ընկերությունների՝ OpenAI-ի և Anthropic-ի հետ։ Nvidia-ի սեփական առաջադեմ AI մոդելի ստեղծումը նաև ցույց է տալիս, որ չիպերի արտադրողները ձգտում են ավելի մեծ դեր ստանձնել արհեստական բանականության ամբողջ տեխնոլոգիական շղթայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *