Դուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել են


Աշխարհ


2026 թվականի առաջին կեսին Դուբայում բնակարանների ձեռքբերման գործարքների թիվը նկատելիորեն կրճատվել է երկրատնտեսական անորոշության պատճառով. հայտնում է Rbc.ru-ն։ Ակտիվությունը նվազեցրել են նաև ռուսաստանցի ներդրողները, որոնք ավելի շատ սպասողական դիրք են գրավել։

2026 թվականի առաջին կեսին Դուբայի բնակարանների առաջնային շուկայում անշարժ գույքի գնման 50,6 հազար գործարք է կնքվել. ասվում է Nikoliers խորհրդատվական ընկերության հետազոտության մեջ։

Ցուցանիշը 12%-ով ցածր է է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներից։ Համանման իրավիճակ, հետազոտության տվյալներով, նկատվել է նաև պատրաստի բնակարանների (երկրորդային շուկայի) հատվածում։ Այստեղ գործարքների քանակը տարեկան կտրվածքով կրճատվել է 16%-ով՝ հասնելով 3,1 հազարի։

Դուբայում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման պահանջարկի նվազումը տեղի է ունեցել տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի սրման ֆոնին, բացատրում են խորհրդատուները։ Փետրվարի վերջին ԱՄՆ-ն և Իսրայելը գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Դրանից հետո Թեհրանը սկսեց հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում Նահանգների դաշնակիցներին, այդ թվում՝ ԱՄԷ-ին, Կատարին և Սաուդյան Արաբիային։ Ապրիլի 8-ից Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում էր զինադադար, որը Թրամփն ավելի ուշ երկարաձգեց անորոշ ժամկետով։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *