Այս պահին ԱԱԾ–ի և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը։ Դիմակավորված բազմաթիվ աշխատակիցներ կան բնակարանում։ Խուզարկությունն իրականացվում է անչափահաս երեխաների ներկայությամբ։
Միաժամանակ խուզարկություն է իրականացվում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի տանը։
NEWS.am–ի տեղեկություններով այս պահին երկրորդ նախագահը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե:
Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը: Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են:
«Toyota» ընկերության բաժնետերերից մեկը Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է` Սեդրակ Քոչարյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։