2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակում ապաստան հայցողների վիճակագրությունը։ 

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ՝ 32 քաղաքացիության երկրից։

Ապաստան հայցողների գերակշիռ մասը՝ 73%-ը, տղամարդիկ են։ 

Դիմումների թվով առաջատար են եղել Իրանի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Աֆղանստանի քաղաքացիները։ 

Ընդհանուր թվի շուրջ 28%-ը բաժին է ընկել Իրանի քաղաքացիներին։ 

Նույն ժամանակահատվածում 94 անձի շնորհվել է փախստականի կարգավիճակ։ 

Միաժամանակ, 190 դիմումի քննարկման արդյունքում մերժվել է փախստականի կարգավիճակի շնորհումը։ 

«Կարևոր է նշել, որ ապաստան հայցած անձանց և տվյալ ժամանակահատվածում կայացված որոշումների թվերը չեն վերաբերում մինույն դիմումներին. դրանք կարող են վերաբերել նաև ավելի վաղ ներկայացված ապաստանի դիմումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *